February 13

Աղքատ մարդը

Լինում է չի լինում մի աղքատ մարդ է լինում: Շատ է չարչարվում,բայց չի կարողանու լավ ապրել։Մի օր նա տխուր նստած է լինում փողոցում,այդ ժամանակ նրա կողքով անցնում է անխելք մարդը։Տեսնելով նրան կանգ է առնում և հարցնում․

-Եղբայր, ինչու՞ ես տխուր,ի՞նչ է պատահել։

-Օր ու գիշեր աշխատում եմ, բայց երեխաներս սոված են ։Իսկ դու ու՞ր ես շտապում անցորդ եղբայր,- հարցնում է աղքատ մարդը։

-Իսկ ինձ հարստություն պետք չի, ես գնում եմ բախտիս հետևից։

-Ոսկին այս ծառի տակ է,-ասում է անխելքը և վազելով հեռանում։Եղբայր հենց սա է քո բախտը,բայց անխելքը հետ չի նայում։

Աղքատ հանում է ոսկին և ուրախ վերադառնում տուն և երեխաներին երջանկացնում և հաց է գնեւմ։

February 8

December 20

Եղեվնի․Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին…
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև
Եվ իր մայր անտառն ասեղնատերև:
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում
Եվ մայրամուտի թևերն աբրեշում:
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում:
Ի՞նչու ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բբերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով։
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել:
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ,
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր։
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:


1. Անհասկանալի բառեր դուրս գրիր բառառանի օգնությամփն
Արահետ-ճանապար

ուխի-ճանապար,

վաղորդյան-վաղ առավոտյան

պերճ-շքեղ
բուք-ուժեղ քամի
բացատ-ազատ կանաչապատ տարածք
ցող-Օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ
հաբրեշում-մետաքս

2.Ինչու էր հիշում եղևնին։Պատմիր եղևնու անունից։Եղնիկ հիշում էր իր կանաչ ընկերներին։

3. եղևնին ինչ էր զգում անտառից հեռու։
Եղեվնին ուրախ էր անտառից հեռու որովհետև իր կողքեր կայն լույսով թելեր և իր կողք կայն ուրաղ մանուկներ։

4.Նա ափսոսում էր,որ այլևս անտառում չի։
Եղևնին չեր ափսոսում։

5․Ինչու էր նա հպարտ նայում աշխարհին։Որովհետև նա եր բերել ամենալավ նոր տարին։

6.Նամակ գրիր եղևնուն։ Բարև, Եղևնի ջան դու ամենակարևորն ես նոր տարվա մեջ և քեզ Ձմեռ պապի շատ եմ սիրում։

December 14

Մի օր նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր: Օձ Ա. Ձուկ,

Օձ Ա. Ձուկ,

Չկա քեզ պես

Սիրուն ձուկ:

Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արեւադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը

Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սեւամորթի տեսավ, որն իր կնոջ հետ

արդեն տապակված էր ու խժռված:

Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բեւեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:

Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բեւեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:

Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արեւադարձ կոչվող երկրում եւ ընտելացավ այդ երկրի սովորություններին:

Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:

Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:

Ահա եւ պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բեւեռից: Կանք, որովհետեւ մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արեւադարձ կոչվող այս կեղծ երկրից եւ կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բեւեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց եւ մի գեղեցիկ օր վերադարձավ Բեւեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա:

Մի անգամ Բեւեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, եւ ինքը չի կարողանում չմտածել:

Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերեւում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…

Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա:

Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բեւեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլեւս չեն սառչում եւ դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում:

Ի՞նչ իմանաս:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:Ծովա-ցուլ իր հայրենիքին չի դավաճանել։Եվ Ծովա-ցուլ վախենում։

 ա. երբ նա Բեւեռում էր ապրում։ Խաղաղ և հանգիստ։

բ. երբ նա Արեւադարձում էր ապրում։Հանգիստ բայց ան հանգիստ։

2. Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:

3. Ի՞նչ խորհուրդ կտաս՝

ա. Բեւեռի բնակիչներին։Վոչ ես չե թողնի իմ մտքեր գարդան։

բ. Արեւադարձի բնակիչներին։Այո ես կթողնեի բ. Արևադարձի բնակիչներին կթողն էի։

4. Գտի՛ր «կրկնվող» բառը

Արեւադարձ, արեւայրուք, արեւային, արեւոտ, արեւածաղիկ, արեւածագ:

5. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները.

Սիրուն –Գեղեցիկ

ակնթարթ –Մի վայրկան

 հսկա –մեծ

անմիջապես –հիմա

արև –Արեգակ

December 7

Ձյուն

Ձյուն

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն,սպիտա՛կ ձյուն,
Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
 Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկներ ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

2. Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը: Հող ձյունի անկողին է ։

 3. Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը: Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

4. Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:Այն ինչն է որ սպիտակե հենց հալվում է ջուր է դառնում

5. Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին: Պատմի՛ր ծաղիկների մասին:Ռյուն դա այն պիսի բան է դրանով դու կարող ես դրանով խախլ բայց եթե իրեն յերկար թողնես քո ձեռքում նա կհալվի։ծաղիկ այտպիսին բանե նա շատ լավ հոտ ։

6. Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար։Փաթիլ

December 6

Հեքիաթ փշատերև ծառի մասին

 Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ… Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել… Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։ Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։ Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»: Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլփաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր նշված բառերը:խորդավոր-կարևոր շքեղ-գեղեցիկ բացատ-բաց

2. Բարդ բառերը գունավորի՛ր կարմիրով:

3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

4. Բնութագրի՛ր փշատերևին:

 5. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը:

6. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:

 7. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:

 8. Համառոտի՛ր նախադասությունները՝թողնելով միայն ի՞նչ և ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին:
Փոքրիկ փշատերևը կանաչ ու դալար կանգնած էր:
Գիշերային երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները:


9. Շարունակի՛ր ըստ օրինակի.
Օրինակ՝ զարմանք-զարմանալ
Ուրախ –
Տխուր –
Բողբոջ –
Կանաչ –
Չոր –


10. Տրված պարզ բառերից կազմի՛ր բարդ բառեր:
 Տերև, ծաղիկ, ծառ, թերթիկ, փուշ, տոն


11. Տրված բառերն ու ածանցները միացնելով կազմի՛ր ածանցավոր բառեր:
Օրինակ փոքր + իկ = փոքրիկ

 Ա. Փուշ, ուրախ, խորհուրդ

 Բ. Ություն, իկ, ավոր

12. Լրացրո՛ւ բաց թողնված սյունակները.

Եզակի/մեկ/Հոգնակի/շատ/
անտառ 
 ծառեր
 փշիկներ
նապաստակ 
 գազանիկներ
սկյուռ 

 13. Լրացրո՛ւ աղյուսակը՝ տրված բառերը տեղափոխելով համապատասխան սյունակում.

 Անտառ, նայում է, տոնածառ, խորհրդավոր, բողբոջում էին, թափվում են, դալար, զարդարում էին, փշատերև, պատրաստվում էին, կանաչ, կաղին, գեղեցիկ, ընկույզ, հարցնում է, գիշեր, սկյուռ, փաթիլ, փոքրիկ, զարդարված է, տխուր

ի՞նչԻնչպիսի՞ի՞նչ անել, ի՞նչ լինել
   
   
   
   
   
   
   

November 15

ԲԱԴԵՐ

Բադեր Բադերը ջրլող թռչուններ են: Հայտնի են 147 տեսակի բադեր, իսկ Հայաստանում կան 29 տեսակի բադեր՝ լայնակտուց բադ, կարմիր բադ, կռնչան բադ, մեծ սղոցակտուց բադ, մոխրագույն բադ, սպիտակագլուխ բադ, խայտաբադ, կարապներ, սուզաբադեր, տուրպաններ: Բադերը փոքրամարմին են, մինչև 5 կգ կարող են կշռել: Պարանոցը և ոտքերը կարճ են: Ոտքերը ծածկված են թեփուկներով: Բադերը մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ձագ հանելու ժամանակ դուրս են գալիս ցամաք: Բադերի տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույն, խայտաբղետ, սպիտակ, կապույտ, սև և այլն: 27 Բադերը բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ՝ ծառերի փչակներում, թփերի վրա: Դնում են 5-12 ձու, թուխս են նստում գարնան վերջին և ամռան սկզբին: Բադերն ամենակեր են, սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով: Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը: Ընտանի բադերը սերում են վայրի՝ կռնչան բադից, որը մտնում է իսկական կամ ազնիվ բադերի խմբի մեջ: Ընտանի բադերն ունեն համեղ միս, փափուկ աղվամազ և ամուր փետուրներ: Նրանց կերակրում են ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով: Նրանք արագ են մեծանում և 70 օրվա ընթացքում հասնում են մինչև 3-4 կգ-ի:

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

ջրլող-ջրի մեջ լող ող կենդանի

October 16

Փեսացու մուկը

 Աթաբեկ Խնկոյան

Մուկը ուզեց

Ամուսնանալ

Եվ հզորին

Փեսա դառնալ։

Նրան ասին,

Որ աշխարհում

Արեգակն է

Սիայն հզոր։

Մուկը տեղից

Վեր է կենում,

Իրեն կոկում

Ու փառավոր

Գարնան մի օր,

Ջերմ առավոտ

Ուղիղ գնում

Արևի մոտ։

Գնում, ասում.

— Բարև, բարև,

էս աշխարհի հզոր արև՛.

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Հեզիկ-նազիկ

Ոսկեմազիկ,

Տուր ինձ՝ տանեմ,

Անեմ հարսիկ։

— Ես որտեղի՞

Հզորն եմ որ…

Տե՛ս էն ամպն է

Ինձնից հզոր,

Մին էլ տեսար

Արագ, արագ,

Կտավի պես

Երկար-բարակ

Տարածվում է,

Կապուտակում,

Վարագույրով

Դեմքս ծածկում, —

Արեգակը

Մկանն ասավ։

Մուկը վազեց

Ամպին հասավ.

Այ, հզոր ամպ,

Բարև, բարև.

Ու՞ր ես գնում

Վերև, վերև։

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Հեզիկ-նազիկ

Ոսկեմազիկ,

Տուր ինձ՝ տանեմ

Անեմ հարսիկ։

— Ես որտեղի՞

Հզորն եմ որ…

Այ, քամին է

Ինձնից հզոր։

Որ բարկացավ,

Էլ գութ չունի,

Ուր ուզենա՝

Ինձ կտանի։

Նա ինձ կանի

Փաթիլ-փաթիլ,

Ու կքամի

Կաթիլ-կաթիլ։

Մուկը վազեց

Հասավ քամուն.

— Քամի՛, ասավ,

Հզոր ես դուն։

Ամպին կանես

Փաթիլ-փաթիլ

Ու կքամես

Կաթիլ-կաթիլ։

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Հեզիկ-նազիկ

Ոսկեմազիկ,

Տուր ինձ՝ տանեմ

Անեմ հարսիկ։

— Ե՞ս եմ հզոր…

Երանի՜ քեզ.

Չէ՛, չէ՛, մկնիկ,

Դու խաբվել ես։

Զորեղ տեսնես

Դու սև գոմշին,

Կուզեմ պոկեմ,

Բերեմ կաշին,

Բայց որտեղի՞ց…

Ինչի՞ տեր եմ,

Որ ուզածս

Պոկեմ, բերեմ։

Մուկը դիմեց

Գոմշին արտում՝

Լուծ քաշելիս,

Հոգնած, տրտում.

— Գոմե՛շ,-ասավ,-

Դու հզոր ես,

Ուժի տեր ես,

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Հեզիկ-նազիկ

Ոսկեմազիկ,

Տուր ինձ տանեմ,

Անեմ հարսիկ։

— Ե՞ս եմ հզոր

Եվ ուժի տե՞ր…

Որ էդպես է,

Բա էս անտեր

Գութանն ի՞նչ է

Ինձ չարչարում

Ու իմ ուսին

Ցավ պատճառում։

Գոմշին թողեց,

Վազեց գնաց.

— Հզոր գութան,—

Ասավ,— մի կաց…

Օրոր, շորոր

Արտ ես վարում,

Հողում խոր-խոր

Ակոս շարում,

Քանի՜- քանի՜

Լուծ ու լծկան

Ճիպոտի տակ

Քեզ քաշող կան։

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Հեզիկ-նազիկ

Ոսկեմազիկ,

Տուր ինձ՝ տանեմ,

Անեմ հարսիկ։

— Ուժիս գովքը

Այլ կերպ կտան.

Հզորն ո՞վ է,

Էն էլ գութա՞ն…

Որ հզոր եմ,

Ինչո՞ւ համար

Հողի միջին

Մութ ու խավար՝

Ինձնից ուժեղ

Արմատ ու սեզ

Ինձ ջարդում են

Ուզածի պես։

— Արմա՛տ, արմա՛տ,

Հզոր արմատ,—

Ասավ փեսա

Մուկը մի մատ։

Դու շատ զոռ ես,

Դու հզոր ես,

Հզոր գութան

Դու կկոտրես։

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Հեզիկ-նազիկ

Ոսկեմազիկ,

Տուր ինձ տանեմ,

Անեմ հարսիկ։

— Արմատը՝ ո՞վ,

Հզորը՝ ո՞վ,

Վեր կաց գնա

Դու մկան քով,

Ա՛յ ձեր ցեղը

Շատ հզոր է,

Գետնի միջին

Բուն կփորե,

Կորոնե

Սեզ ու արմատ,

Կուտե, կուտե

Մեկ-մեկ, հատ-հատ։

Մուկը վազեց

Մկնուհու մոտ.

— Նանի՛ ,— ասավ,—

Մեր հին ծանոթ,

Ա՛յ, արմատը

Խոսքիս վկա,

Քեզնից հզոր

Չկա՛, չկա՛,

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Հեզիկ-նազիկ

Շեկլիկ մազիկ,

Տո՛ւր ինձ՝ տանեմ.

Անեմ հարսիկ։

— Բարով, մկնի՛կ,

Բարով տեսա,

Ես քեզ զոքանչ,

Դու ինձ փեսա։

Իմ դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Շեկլիկ-մեկլիկ

Շեկլիկ մազիկ,

Կտամ ես քեզ,

Արա հարսիկ։

Մուկը մկան

Առավ փեսա.

էս աշխարհի

Օրենքն է սա։

Հարցեր և առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Սիայմ  փառավոր  կտավ   գութ   զորեղ հաշելիս   տրտում սեզ  արատ․

2. Ստեղծագործության հերոս մկան անունը գրված չէ, դու հորինիր։
 Ես մկան  անունը կդնեմ Հայկ։

3. Դուրս գրի՛ր ստեղծագործության բոլոր հերոսներին:մու արեգակ  ամպ քամի  ։

4. Քո կարծիքով աշխարհում ամենահզորն ի՞նչն է: Փորձի՛ր այդ հզորի մասին պատմել: աստվածը  նա կարողանոմե ամեն ինչ  նա մարդկանց է բուժոմ ։Եթե  ծովում քամի է նա կարողե դաթարացնել։

5. Այս ստեղծագործության մկանը մի քանի խորհուրդ տո՛ւր:Մուկ ջան ես քեզ խորուրդ եմ տալի որ դու քամի հետ ամուսնանայիր։

6. Ստեղծագործությունից առանձնացրո՛ւ ի՞նչ և ինչպիսի՞ հարցերին պատասխանող 5-ական բառ և մուտքագրի՛ր համապատասխան սյունակում:

Ի՞նչԻնչպիսի՞  
մուկ Թույլ
քարԽելացի
 ԱմպՓեսա
Արևմեխկ
քամիՍև
October 11

Վատ ընկերը

Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ

Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից.

Գազանները ամեն կողմից

Եկան հիվանդ արքային տեսնելու,

Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել

Ասավ. – Արքա, ախր ի՞նչ կա,

Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ

Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,

Տես, չի եկել:

Ցավը թողած`արքան գոռաց,

Թե` հա թռեք, էն ըմբոստին

Մոտս բերեք:

Հինգ, վեց գազան ելան հասան,

Էն աղվեսին մի կերպ գտան,

Պատճառն ասին, բերին ատյան:

Արքան գոռաց.

– Ո՞ւր ես, մեռած…

– Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.

– Տեր վեհափառ, խնդիրս առ,

Որ լսեցի` դու հիվանդ ես,

Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,

Ինչպես գլխիս կրակ վառած

Եվ պատանս էլ թևիս առած

Հա էստեղ, հա էնտեղ,

Վերջը գտա ցավիդ դեղը,

Գելի մորթին արա մուշտակ,

Միսը` շորվա, խմի տաք-տաք,

Քրտնեց կողդ, կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,

Իսկույն գետին դրին գելին:

Արքան հագավ գելի կաշին,

Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը, անցավ դողը

Մեջտեղ գնաց զրպարտողը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
հաճուճ -մաճուճ-մեղադրող, 
ըմբոստ-անհնազանդ,հանդուկն
 ատյան-ժողովատեղի,նիստ 
ձեռաց- առձեռն,իսկույն
վեհափառ- վեհություն
պատան- կապ,երիզ 
շորվա- ձավարով ապուր
զրպարտել-չարախոսել

2. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:   Աղվես միամիտ էր և բարի։

3. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:Գայլ շատ վատներ և լուր տվող։

4. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:
միավանկ
Բայց ,ինչ ,ես ։

Երկվանկ
մոտս, հարգել , պառավ ։

5. Տրված բառերի հականիշները գրի՛ր.

Վախկոտ -խիզախ

Մեղավոր -անմեղ

Հիվանդ -առողջ

Ուժեղ –թույլ

Պառավ –ջահել

6. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ ցավ-ցավել

Հիվանդ –հիվանդալանալ

Դող –դողալ

Նախաճաշ –նախաճաշել

Քրտինք –քրտնել

Հագուստ –հագնվել

October 9

Ագռավն ու աղվեսը

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,

Թե պատահմամբ,

Մի մեծ ագռավ

Մի գունդ պանիր

Դաշտում գտավ,

Կտուցն առավ,

Ծառին թռավ։

– Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…

Բայց դեռ չառած համը իսկի,

Աղվեսն անցավ ծառի մոտով,

Գերվեց, էրվեց պանրի հոտով։

Վազեց գնաց բերնի ջուրը,

Եվ թուլացան կուռն ու ճուռը,

Էն ժամանակ իրա ձևին,

Ծառի տակից, աչքն ագռավին,

– Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,

Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։

Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։

Ես քո գերին

Քո էդ սևիկ

Վառ աչքերին,

Նուրբ ծալքերով

Զույգ թևերին։

Մի դու մտիկ,

Էդպես քթիկ,

Էդպես ճտիկ,

Մախմուր ագին,

Խաս ու ղումաշ,

Ատլասն հագին։

– Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի

Ձայնն էլ կըլի հրեշտակի։

Երգի, քուրիկ, մի ամաչի,

Իմ ուզածը մի  մեծ բան չի։

Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ

Երգելում էլ եղար վարպետ,

– Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,

Թռչունների մայր թագուհի։

Ագռավ ազին իրեն տված

Գովեստներից շշմած, ուռած՝

Ագռավային

Բկովը մին

Որ չկռռա՜ց,

Պանիրն ընկավ ծառիցը ցած,

Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:ծալք -փոնթ շողոքորթ -կեղծավորությոին 

2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:
Ագռավ ազին  իրեն  տված գովասանքներրից շշմած, ուռած՝  ագռավային  բկով  մին որ չկռա՝ց , պանիր ընկավ ծառից ցած  շողոքորթ  ըրխեց գնաց

3. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:
Ագռավը բարի էր ,միամիտեր, իսկ աղվեսը շատ խորամանկ էր  և շողոքորթ։

4. Փորձի՛ր արդարացնել աղվեսին:
     Ես չեմ  կարող    աղվեսին  արդարացնեմ որովհետև նա անարդարեր   էր և խորամանկ։ 5. Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:
   Առակը ագռավի և աղվեսի մասին էր ,այնտեղ խոսվում էր ագռավի միամտության և աղվեսի խորա