February 8 Ամպոտ սարեն ուրախ ձենովՋուր է գալիս, անցնում շենով։Մի թուխ մանուկ դուրս է վազել,Ձեռքն ու երես պաղ լըվացել,Լըվացել է ձեռքն ու երես,Ու դարձել է՝ խոսել էսպես. — Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։— Ես էն սարեն կուգամ մըթին,Որ հին ու նոր ձյունն է գլխին։ — Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։— Ես էն առուն կերթամ զվարթ,Ուր ափերն են շուշան ու վարդ։ — Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։— Ես էն այգին կերթամ դալար,Որ տերն է ժիր մեջն այգեպան։Հարցեր և առաջադրանքներԳտի՛ր հետևյալ բառերիԱ. հոմանիշներըմանուկ -մեծդալար -երիտասարդԲ. հականիշներըժիր -ծույլպաղ -տաքՈրտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է: Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։— Ես էն առուն կերթամ զվարթ,Ուր ափերն են շուշան ու վարդ։ Նկարի՛ր քո պատկերացրած առվակը: Category: Ընթերցանություն, Մայրենի, տեխնոլոգիա | LEAVE A COMMENT