September 29

Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում: Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ. – Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք: Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց. – Կաքավին ասեք՝ թող էլ չերգի: Կաքավը լռեց: Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին. Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա: Արծիվն ասաց՝ թող երգի՛: Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում. – Կըղա՜, կըղա՜: Մի երկու բառ էլ արտերն էին հիշում. – Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:
 Հարցեր և առաջադրանքներ
1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).
ականջ չունենալ – չուզենալ լսել
գանգատ անել – բողոքել
երգի հետ գլուխ չունենալ – երգ չսիրել
խնդիրքի գնալ – խրդրանքով գնալ
2. Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին:Որովետև նրանք խռպոտ ձայն ունեին  ։
 Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում։
3. Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Որովետև նա ամբողջ օր երգում էր։
Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
4. Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:Կաքավ շատ լավ ձայն ուներ և հիանսքանչ երգ եւներ։


Posted September 29, 2022 by Արմեն Պետրոսյան in category Ընթերցանություն, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*